17/09/2019 12:18
Շատ նորմալ է, որ մենք չիմանանք՝ ինչու է ԱԱԾ տնօրենը ազատվել պաշտոնից. «Իմ քայլի» պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հավաստիացրեց, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարության պատճառների մասին իրենք տեղյակ չեն, տեղյակ չեն նաև վարչապետի որոշման պատճառների մասին:
«Շատ նորմալ է, որ մենք չիմանանք՝ ինչու է վարչապետը նման որոշում կայացրել։ Կա գործառույթների բաժանում։ Ինձ ասում եք՝ «Չե՞ք ուզում պարզել»։ Անկեղծ՝ չեմ ուզում։ Տրված մեկնաբանությունները բավարար են։ Եթե իմանամ կամ չիմանամ, դրանից իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու», - ասաց խորհրդարանականը։