17/09/2019 15:55
Նավթի համաշխարհային գները նվազել են
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի նվազել են՝ Մերձավոր Արևելքում ռիսկերի պատճառով գների 15 տոկոսանոց աճից հետո:
WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 1.32 տոկոսով՝ մինչև 62.07 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 1,01 տոկոսով՝ մինչև 68.32 դոլար՝ մեկ բարելի դիմաց: