17/09/2019 13:30
«Արմավիրը» ցանկանում է անվանափոխել մարզադաշտը՝ ի պատիվ Սիմոնյանի
«Արմավիրը» ցանկանում է անվանափոխել մարզադաշտը՝ ի պատիվ Նիկիտա Սիմոնյանի:
Ակումբը դիմել է քաղաքապետարան և Արմավիրի քաղաքային դումա՝ հղելով նամակ, որում նշվում է, որ ցանկանում են «Երիտասարդություն» մարզադաշտն անվանափոխել «Սիմոնյանի անվան մարզադաշտ»:
Նախաձեռնությունը պատկանում է «Արմավիրի» սեփականատեր Ջիվան Չելոյանցին: Երկրպագուները գաղափարին աջակցում են: