17/09/2019 14:25
Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի ռազմական պատասխանը Սաուդյան Արաբիայի դեմ գրոհին
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Սպիտակ տանը:
Նրան հարցրել են՝ կարող է արդյոք ԱՄՆ-ի ուժային միջամտությունը, որը մարդկային զոհեր է ենթադրում, համամասնական պատասխան դառնալ Saudi Aramco-ի հետ կապված միջադեպին: Թրամփը հաստատական պատասխան է տվել՝ նշելով, որ անհրաժեշտ է ինչպես հարկն է պարզել տեղի ունեցածի հանգամանքները:
Այնուամենայնիվ, նախագահը հայտարարել է, որ համաձայն է պետքարտուղեր Մայք Փոմպեոյի հետ, որն ավելի վաղ Իրանին է մեղադրել այդ հարձակման համար: Ընդ որում նա ճշտել է, որ մոտ ժամանակներս Վաշինգտոնը «ստույգ կիմանա»՝ ով է կանգնած գրոհի հետևում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից պաշտպանություն չի խոստացել Սաուդյան Արաբիային: