17/09/2019 10:46
Իսրայելում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են
Իսրայելում սկսվել են խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Երեքշաբթի ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հրեական պետության տարածքում շուրջ 10,5 հազար տեղամաս կա:
Վերջին տեղեկության համաձայն՝ ընտրություններին 29 կուսակցություն է մասնակցում: Քվեարկությունից մի քանի ժամ առաջ կուսակցություններից մեկը հրաժարվել է մասնակցել ընտրություններին: