18/09/2019 11:04
Այդպիսի բան չկա. Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին (Տեսանյութ)
Այդպիսի բան չկա, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին։
Լրագրողները հետաքրրքվեցին՝ արդյոք նման հարց քննարկել են վարչապետի հետ, նախարարը բացասական պատասխան հնչեցրեց նաև այս հարցին։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականությանը, Դավիթ Տոնոյանն այս հարցը լսելիս ծիծաղեց։
«Ես պաշտպանության նախարար եմ», - ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, որոշումն անհատական է եղել։
«Մեկնաբանությունն իր իրավասությունն է, և նա, կարծում եմ, դա կանի։ Կարծում եմ՝ առանց պատճառի որևէ հրաժարական չի լինում», - ասաց Տոնոյանը։
Նշենք, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱԺ՝ փակ հանդիպման: