18/09/2019 16:25
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Կառավարությունն ընդունել է Արցախի Հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ ի գիտություն: