18/09/2019 11:34
ՊՆ-ում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ չեն սպասվում. Նախարար (Տեսանյութ)
Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ չեն սպասվում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի դեպքերը հետաքննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին՝ նախարարն ասաց, որ իրեն առայժմ հանձնաժողով չեն հրավիրել։
«Հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի, կտեսնենք։ Արդյունքներից ելնելով՝ որոշումներ կկայացնենք։ Մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովին։ Հանձնաժողովի աշխատանքն այս պահին արդյունավետ է», - նշեց նա։
Հարցին՝ արդյոք քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ցավոտ անակնկալներ լինելու են, Դավիթ Տոնոյանը բացասական պատասխան հնչեցրեց։
Իսկ հնարավո՞ր է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում քրեական գործեր հարուցվեն, նախարարը չբացառեց.
«Ամեն ինչ հնարավոր է»:
Վերջում Տոնոյանը հավելեց, որ ինքը պաշտպանական քաղաքականության համար անմիջականորեն պատասխանատու անձ է։