18/09/2019 13:51
Վալերիյ Օսիպյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիր։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից», - նշված է նախագահի հրամանագրում։