18/09/2019 09:48
«Հրապարակ». Անկախության տոնը Փաշինյանը կնշի Գյումրիում, ՀՀԿ-ն՝ Լոռիում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա հենց Գյումրիից մեկնելու է ԱՄՆ։
Իսկ ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության տոնը նշելու են Լոռու մարզում։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Որպես անկախության ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ բնական է, որ Հանրապետականն իր մշտական մասնակցությունը բերելու է այդ օրվա տոնակատարություններին և խորհրդին: Այս տարի ևս բացառություն չէ: Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, իսկ միջոցառումներին մասնակցելու են կուսակցական կառույցների ներկայացուցիչները և ղեկավար կազմը: Ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր հոգի»»: