18/09/2019 12:33
Ճապոնիայի արևելքում «Ֆակսայ» թայֆունն ավելի քան 500 դպրոց է վնասել
«Ֆակսայ» թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է սեպտեմբերի սկզբին, ավելի քան 500 հանրակրթական դպրոց է վնասել Տոկիոյի հարևան Տիբայի պրեֆեկտուրայում, հայտնել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 548 հանրակրթական հաստատության շենք:
Դրանցից մի քանիսի նորոգման համար կարող է պահանջվել մինչև վեց ամիս: Tokyo Electric Power էներգետիկական ընկերության տվյալով՝ չորեքշաբթի առավոտվա դրությամբ Տիբայի պրեֆեկտուրայում դեռ առանց լույսի է մնում առնվազն 49 հազար տուն: