18/09/2019 12:16
Էր Ռիադը կներկայացնի նավթամշակման գործարանների վրա Իրանի մասնակցությամբ հարձակման ապացույցներ
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կներկայացնի թագավորության արևելքում նավթային օբյեկտների վրա հարձակմանն Իրանի մասնակցության ապացույցներ:
«Կներկայացվեն Saudi Aramco-ի օբյեկտների վրա հարձակմանը իրանական ռեժիմի մասնակցության ապացույցներ, նաեւ կներկայացվի իրանական զենքը, որն օգտագործվել էր հարվածներ հասցնելիս»,- հայտարարել է ռազմական գերատեսչությունը:
Սաուդյան պետական «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը հայտնել է, որ երկրի պաշտպանական գերատեսչությունը չորեքշաբթի այս թեմայով մամուլի ասուլիս կտա: