19/09/2019 14:45
Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ (Տեսանյութ)
Մենք տեղյակ ենք և քննարկում ենք այդ հարցը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։
«Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինենք», - ասաց նա։
Հիշեցնենք, որ փոխանակման պատրաստակամության մասին հաղորդագրություն երեկ տարածել էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:
Վերջինս նշել էր, որ փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը համապատասխան միջազգային կառույցներին ուղարկվել է սեպտեմբերի 11-ին: