19/09/2019 13:30
Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան
Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Դրա մասին են վկայում նաև հանրության արձագանքները», - ասաց նախարարը՝ հավելելով.
«Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել»։
Հարցին, թե ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները համընկան նախաձեռնության հետ, որ ուժային կառույցները այսուհետ դառնալու են քաղաքական, ՔՊ-ում որոշում կա՞, թե ինչ քաղաքական նշանակումներ են լինելու, նախարարն ասաց.
«Այդպիսի քննարկում կուսակցությունում տեղի չի ունեցել»։