19/09/2019 14:28
Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր. Վլադիմիր Կարապետյան
Մենք շատ վճռական քայլեր ենք իրականացնում դեպի իրավական պետություն։ Կարծում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր։ Արդարացումը պետք է շարունակական լինի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով վճռաբեկ դատարանի կողմից Ջհանգիրյանի արդարացման փաստին։
«Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե նախկին իշխանությունները, թե կից գործող դատական համակարգը։ Սա շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ այն մարդկանց համար, որոնք նախանձախնդիր են և պայքարելու են իրենց իրավուքնները վերականգնելու համար։ Կարծում եմ՝ արադարացումներ դեռ պետք է լինեն», - նշեց խոսնակը։