19/09/2019 14:36
Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը. խոսնակ
Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հնարավոր նոր պաշտոնակությունների վերաբերյալ հարցին։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ խորհուրդներ կարող է վարչապետին տալ կոնկրետ նախկին ոստիկնապետ Վալերիյ Օսիպյանը, եթե գործադիրի ղեկավարը դժգոհ է եղել նրա աշխատանքից և ազատել է պաշտոնից։
«Ես շատ ուրախությամբ կլսեմ, եթե հարցն իրեն տաք։ Հարցը վերաբերում է պարոն Օսիպյանին։ Երբ նրան հանդիպեք, հարցրեք։ Եթե մի ուղղությամբ կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել», - նշեց նա։