19/09/2019 18:25
Զարիֆ. Իրանին հարվածելը կհանգեցնի լայնածավալ պատերազմի (Տեսանյութ)
Միացյալ Նահանգների կամ Սաուդյան Արաբիայի կողմից հարձակումներն Իրանի վրա կհանգեցնեն լայնածավալ պատերազմի, հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:
«Լուրջ հայտարարություն եմ անում՝ կապված մեր երկրի պաշտպանության հետ: Ես պատասխանատու հայտարարում եմ, որ մենք չենք ցանկանում մտնել ռազմական դիմակայության մեջ», — ասել է ԱԳՆ ղեկավարը CNN հեռուստաալիքի հետ զրույցում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական պատասխանը, որը հիմնված է ստի վրա, կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի:
«Մենք առանց հապաղելու պաշտպանելու ենք մեր երկիրը», — հայտարարել է Զարիֆը:
Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է երկխոսության և համագործակցության:
.@npwcnn: What would be the consequence of an American or Saudi military strike on Iran now?
— CNN International (@cnni) September 19, 2019
Iran Foreign Minister Javad Zarif: An all-out war.
More: https://t.co/PllvEJnYBj pic.twitter.com/L8rwbEwI3d