19/09/2019 14:59
Մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում ավիահարվածից
Մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով, որն անցած գիշեր իրականացվել է երկրի Նանգարհարի նահանգի շրջաններից մեկում, հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:
Ինչպես նշել են տեղի իշխանությունները, «օդից գրոհի հետևանքով զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչն»: Առնվազն 40 մարդ վիրավորվել է:
Ariana հեռուստաալիքի տվյալով՝ հարվածը հասցվել է գյուղական վայրի, որտեղ այդ ժամանակ աֆղանցիները պիստակ էին հավաքում: Ինչպես նշում է հեռուստաալիքը, գրոհը կատարվել է «օտարերկրյա ուժերի» կողմից: