19/09/2019 15:44
Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է:
Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր թիմն առաջադիմել է 2 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Իտալիայի (1-3) ու Բոսնիայի և Հերցեգովինայի (4-2) հավաքականներին։
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան։ Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։
1․ Բելգիա
2․ Ֆրանսիա
3․ Բրազիլիա
4․ Անգլիա
5․ Պորտուգալիա
6․ Ուրուգվայ
7․ Իսպանիա
8․ Խորվաթիա
9․ Կոլումբիա
10․ Արգենտինա
15․ Իտալիա
25․ Ուկրաինա
42․ Ռուսաստան
46․ Բոսնիա և Հերցեգովինա
54․ Ֆինլանդիա
60․ Հունաստան
82․ Բելառուս
88․ Ուզբեկստան
91․ Վրաստան
96․ ՀԱՅԱՍՏԱՆ
97․ Ղրղզստան
102․ Էստոնիա
115․ Տաջիկստան
116․ Ղազախստան
131․ Թուրքմենստան
131․ Լիտվա
139․ Լատվիա
172․ Մոլդովա
182․ Լիխտեյնշտեյն