19/09/2019 19:35
«Շունն ու կատուն» երաժշտական ներկայացման առաջնախաղը կնվիրվի Հովհաննես Թումանյանի 150-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աբովյանի դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին տեղի կունենա «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացման առաջնախաղը` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Ներկայացման ռեժիսորն է Արմեն Սարգսյանը, կոմպոզիտորը՝ Վահե Հայրապետյանը, բեմանկարիչը՝ Գայանե Հովսեփյանը, զգեստների ձևավորումը պատկանում է Քնքուշ Մալխասյանին։
Դերերում հանդես կգան Դավիթ Եղիազարյանը, Սոֆա Բաղդասարյանը, Սաշա Սուքիասյանը, Սամվել Աբգարյանը և այլք։