19/09/2019 17:02
Իր տեսակի մեջ նախադեպը չունեցող պարարվեստի մրցանակաբաշխութուն. բացառիկ տոն հայ պարարվեստը արժևորողների համար
Հ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մրցանակաբաշխության մասնակիցներն են Երևանի պարարվեստի պետական քոլեջը, վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլ, Արցախի պարի պետական անսամբլ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը: