20/09/2019 11:04
Ավելի քան 50 երեխա է թունավորվել Օդեսայում գտնվող դպրոցում
Ավելի քան 50 երեխա դիմել է բժշկական օգնության համար՝ Օդեսայում գտնվող դպրոցի ճաշարանում թունավորվելուց հետո:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Սեպտեմբերի 15-ից 19-ը «սննդային թունավորում» նախնական ախտանիշով քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել Օդեսայի N11 դպրոցի 53 աշակերտ, որոնք սնվել էին հաստատության ճաշարանում», — ասվում է հաղորդագրության մեջ: