20/09/2019 14:48
Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում
Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արժանացել է Վաստակավոր արտիստի կոչման: Հրամանագրի մեջ մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Սամվելի Չոբանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»: