20/09/2019 16:24
«Չելսիի» 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը 48 անգամ ավելացել է
Անգլիայի հավաքականի և լոնդոնյան «Չելսիի» հարձակվող Քալլում Հադսոն-Օդոին նոր համաձայնագիր է ստորագրել ակումբի հետ, հայտնում է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը նոր պայմանագրով նախկին համաձայնագրում նշված աշխատավարձը գերազանցում է 48 անգամ: Այժմ անգլիացին շաբաթական ստանալու է 120 հազար ֆունտ:
Նախկինում գումարը կազմում էր 2500 ֆունտ: