20/09/2019 13:23
Սալվադորի նախկին նախագահին կաշառքի վերցնելու համար դատապարտել են երկու տարվա ազատազրկման
Սալվադորում դատարանը երկու տարվա ազտազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Էլիաս Անտոնիո Սակային՝ դատարանի աշխատակցին կաշառելու համար, հայտնում է La Prensa պարբերականը:
Ըստ դատախազության՝ Սական կաշառք է տվել, որպեսզի տեղեկություն ստանա քաղաքացիական գործի վերաբերյալ, որին մասնակցել է։
Նախկին նախագահն անցած տարի արդեն դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման փողերի ու ակտիվների հափշտակման և լվացման համար։ Նա առաջին նախկին նախագահն է, որը դատապարտվել է կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար։
Սական կալանավորվել է 2016 թվականի հոկտեմբերին կոռուպցիայի և պետական միջոցների վատնման կասկածանքով։ Նրան մեղադրել են նաև անօրինական հարստանալու մեջ այն բանից հետո, երբ չէր կարողացել բացատրել 5 մլն դոլարի ծագումը, որոնք գտնվում էին նրա հաշիվներում դեռ նախագահական մանդատ ունեցած ժամանակ։
Սական երկրի նախագահն է եղել 2004-2009 թվականներին։