21/09/2019 11:28
Պուտինը միանշանակ գալու է Հայաստան. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեկտեմբերի 1-ին գալու է Հայաստան։
«Միանշանակ գալու է», - ասաց նա։
Գրիգորյանը վստահ է, որ լինելու է Պուտին-Փաշինյան հանդիպում։
Թե քանի օրով է այցելելու ՌԴ նախագահը Հայաստան, փոխվարչապետը դժվարացավ ասել։
«Չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ երկկողմ հանդիպում կլինի», - ասաց Մհեր Գրիգորյանը։