21/09/2019 14:15
2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե, ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ Գյումրիում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարյուր-հազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ, նրանք դուրս եկան ևս մեկ անգամ նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ այո ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը», - ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ դա մի նոր անկախության հանրաքվե էր, որն ասաց՝ հայ ժողովուրդը 27 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ։
«Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան», - նշեց ՀՀ վարչապետը։
Մանրամասն՝ տեսանյութում։