21/09/2019 12:24
Զարիֆը մեկնաբանել է Եմենում արաբական կոալիցիայի ռազմական գործողությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնաբանել է Եմենում արաբական կոալիցիայի ռազմական գործողությունը:
«Քանի որ սաուդյան ռեժիմն անհիմն մեղադրել է Իրանին իր նավթային օբյեկտների վրա հարձակման համար, հետաքրքիր է, որ նրանք այսօր պատասխան հարված են հասցրել Եմենում Հոդեյդեյին՝ խախտելով ՄԱԿ-ի հրադադարի ռեժիմը», — գրել է Զարիֆը Twitter-ում:
Նա հայտարարել է, որ «հասկանալի է, որ նույնիսկ սաուդցիները չեն հավատում իրանական մասնակցությամբ հորինվածքներին»: