21/09/2019 13:59
Թրամփն ԱՄՆ-ի գործողություններն Ուկրաինայում համարում է անիմաստ
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի գործողություններն Ուկրաինայում համարում է անիմաստ: Դրանք, ըստ նախագահի, ավելի լարված են դարձնում երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Ըստ թերթի զրուցակցի՝ նախագահը զբաղեցնում է մի դիրք, որի համաձայն՝ «ռուսները պետք է ընկերներ լինեն»:
«Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինայում, անիմաստ է և ձանձրացրել է Ռուսաստանին», — ասել է նա՝ ներկայացնելով Թրամփի կարծիքը: