23/09/2019 09:42
Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը, որը հրազենային վիրավորում է ստացել որովայնի հատվածում, ծանր է, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վիրավորում ստացած զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է «Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան», -գրել է նա։
Ավելի վաղ զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկացրել էր shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի, դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքնեով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, որը բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ։