23/09/2019 12:52
Զարիֆը բացատրել է, թե ինչպես են հուսիները կարողացել հարվածել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը CBS -ին տված հարցազրույցում ասել է, որ եմենցի ապստամբ հուսիները ինքնուրույն մեծացրել են հրթիռների շառավիղը, ինչի շնորհիվ կարողացել են հարված հասցնել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին:
Ըստ նախարար՝ եմենցի խռովարարները զենքը ձեռք են բերել երկրի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհից, «որն այն գնել է սաուդյան փողերով իշխանությունում իր երկարատեւ գտնվելու ժամանակ»։
Ընդ որում Զարիֆը նշել է, որ հուսիներն ունեն «նոու-հաու տեխնոլոգիաներ», որոնք նրանց թույլ կտային կատարելագործել առկա զենքը։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ Էր Ռիադը գրոհներին Թեհրանի մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել։