23/09/2019 12:32
Ռոհանին Պարսից ծոցի երկրներին հորդորել է համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը
Թեհրանը Պարսից ծոցի բոլոր երկրներին հորդորում է մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը: Այս հայտարարությամբ Իրանի ղեկավար Հասան Ռոհանին երկուշաբթի հանդես է եկել կառավարության նիստում Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:
«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել է Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա հավելել է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու է ՄԱԿ-ում»:
Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում է ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության հարցերին»: «Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- նշել է նա: