23/09/2019 12:22
Թրամփը և Ջոնսոնը պայմանավորվել են առևտրային գործարքի կնքման մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են առևտրային երկկողմ գործարքի կնքման շուրջ՝ մինչև 2020 թվականի հուլիսը:
Այս մասին հայտնում է The Sun թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին:
«Այժմ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն մինչև հուլիս համաձայնագիր կնքելու համար», - ասել է թերթի աղբյուրը:
Նշվում է, որ առաջնորդները կարող են հայտնել իրենց որոշման մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Հաղորդվում է նաև, որ այս առևտրային գործարքը կլինի ամենախոշորը, որն ԱՄՆ-ն երբևէ կնքել է այլ երկրի հետ: