23/09/2019 13:34
ԱՄՆ Կոնգրեսում սպառնացել են կրճատել հետախուզության ֆինանսավորումը՝ Թրամփի և Զելենսկու զրույցի պատճառով
ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատները հայտարարել են, որ մտադիր են կրճատել Ազգային հետախուզության ֆինանսավորումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցի բովանդակության վերաբերյալ բողոքը օրենսդիրներին չտրամադրելու համար:
Այս մասին պատմել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, հայտնում է ТАСС-ը:
Նա հաստատել է, որ բողոքը տրամադրելու՝ հետախուզության տնօրենի աշխատակազմի մերժման պատճառով, պալատը կարող է չբավարարել ֆինանսավորման որոշ հայցեր:
Հաղորդվում է, որ կանոնների համաձայն նման փաստաթղթերով պետք է կիսվեն Կոնգրեսի հետ, սակայն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայրը արգելել է փաստաթուղթը հանձնել օրենսդիրներին: