23/09/2019 13:05
Հարավային Կորեայում թայֆունի հետևանքով 30 մարդ է տուժել
Հարավային Կորեայում «Տապա» թայֆունի հետևանքով 30 մարդ է տուժել: Բնական աղետը երկրում թվով 17-րդն է, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռյոնհափ» գործակալությանը:
Ըստ գերատեսչության՝ տուժածների շարքում կա երեք ոստիկան և հրշեջ: Առավել մեծ վնաս են կրել հարավային շրջանները:
Թայֆունի պատճառով օդային հաղորդակցությունը խախտվել է, խափանում է գրանցվել նաև գնացքների շարժի 40 ուղղություններում, փակվել են ազգային զբոսայգիները: