24/09/2019 09:26
Հայտնաբերվել է նախին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ, Aysor.am-ին տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ինքնասպանության հասցնելը»:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նկատենք, որ Հայկ Հարությունյանը 2008-ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր և մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա։