24/09/2019 19:35
Ալժիրում հրդեհը խլել է 8 նորածնի կյանք
Ալժիրի արևելքի Էլ Ուեդ նահանգի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհի պատճառով 8 նորածին է մահացել, հայտնել է «Ան Նահար» ալժիրյան թերթը:
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է երեքշաբթի վաղ առավոտյան հետծննդյան խնամքի բաժանմունքում:
Քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել է տարհանել 76 մարդու, այդ թվում՝ 11 նորածնի, 37 մայրերի և հիվանդանոցի 28 աշխատակցի:
Իշխանությունները հետաքննություն են կատարում: Ըստ նախնական տեղեկատվության, հրդեհի պատճառը կարճ միացումն էր: