24/09/2019 19:15
Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական ճանաչեց խորհրդարանի աշխատանքը կասեցնելու Ջոնսոնի որոշումը
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը, հայտարարել է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:
«Վարչապետի որոշումն անօրինական էր՝ իրավաբանական ուժից զուրկ», - ասել է նա, հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն է:
Այս ատյանի դատավճիռը, որը գանգատարկման ենթակա չէ, դարձել է Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը, որն այժմ ստիպված կլինի վերականգնել օրենսդիր մարմնի աշխատանքը: