24/09/2019 19:40
Կիրովի դպրոցներից մեկում կանխել են զանգվածային սպանությունը
Կիրովում հաջողվել է կանխել զանգվածային սպանությունը դպրոցներից մեկում, հայտնել է ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդեցության վարչության պետի տեղակալ Վլադիմիր Մակարովը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ օրերս ոստիկանությանը հայտնի էր դարձել, որ աշակերտներից մեկը հետաքրքրվում է դպրոցական բռնության թեմայով եւ հարձակում է ծրագրում սառը զենքի ու ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ:
Առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակվում: