24/09/2019 13:37
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն
Քննչական կոմիտեն գրություն է ուղարկել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն։
«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար»,-Facebook-յան իր էջում գրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը:
Hayeli.am-ը, նշենք գրել էր, որ իր տեղեկություններով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»: