24/09/2019 19:21
Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում է հասնել այն բանին, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը:
«Նա այժմ ժամանակավորապես գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Պաշտպանության կողմից իրականացվում են միջոցառումներ, որոնք կապահովեն հայրենիքում նրա գտնվելու հնարավորությունը», - ասել է նա լրագրողներին ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում:
Հունվարի 24-ին Կիևի Օբոլոնյան շրջանային դատարանը հեռակա կարգով Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության և ագրեսիվ պատերազմ վարելուն աջակցելու մեջ ու նրան դատապարտել է 13 տարվա ազատազրկման:
Յանուկովիչն ինքը չի մասնակցել գործընթացին, 2014 թվականի փետրվարից նա բնակվում է Ռուսաստանում: