24/09/2019 15:42
2020 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայանա Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմով
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 92-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայանա ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմով:
Որոշումը կայացվել է Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա:
Նշենք, որ «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվեց որպես տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացավ մրցանակների ևս 5 անվանակարգերում՝ «Լավագույն ձայնային ռեժիսոր», «Լավագույն նկարիչ», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն օպերատոր», «Լավագույն ռեժիսոր»:
Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին: