25/09/2019 13:17
Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է` մարտի 1-ի գործով բոլոր վկաները պետք է վերցվեն հսկողության տակ.
«Պետությունն առանցքային բոլոր վկաներին պետք է վերցնի հսկողության տակ: Որևէ վտանգ նրանց պետք է չսպառնա», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահվան գործին՝ Քոչարյանն ասաց, որ վերջիսն տիրապետոում էր հսկայական տեղեկատվության.
«Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի», - ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, ով 2008 թ. մարտիմեկյան դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր և մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա: