25/09/2019 18:26
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել Վճռաբեկ դատարանի՝ նրանց բողոքները մերժելու որոշման վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ դեռևս չի ստացել ծանուցումն այն մասին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ներկայացված բողոքները։
Նշենք, որ ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը դեռևս սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը՝ վերացնելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը և որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: