25/09/2019 12:21
Բորիս Ջոնսոնը վաղաժամ լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը և վերադարձել Լոնդոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը հարկադրված է եղել կրճատել Նյու Յորք իր այցի ժամկետը, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, և վերադարձել է Լոնդոն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը որոշում է ընդունել խորհրդարանի գործունեությունը կասեցնելու նրա որոշման անօրինականության մասին, հայտնում է «Sky News»-ը:
Բրիտանական հեռուստաալիքի տվյալներով՝ Նյու Յորքից մեկնելուց առաջ Ջոնսոնը, որից արդեն պահանջում են հրաժարական տալ, զանգահարել է Երիսաբեթ Երկրորդ թագուհուն, սակայն հայտնի չէ՝ նա թագուհուց ներողություն խնդրե՞լ է ստեղծված իրադրության կապակցությամբ:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ բրիտանական խորհրդարանի աշխատանքի կասեցմասն վերաբերյալ Ջոնսոնի որոշումն անօրինական է: