25/09/2019 17:00
Մատվիենկոն կրկին ընտրվել է Ռուսաստանի խորհրդի նախագահի պաշտոնում
Վալենտինա Մատվիենկոն Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ է ընտրվել նոր ժամկետով, այդ պաշտոնի այլ թեկնածուներ չեն եղել:
Մատվիենկոյի թեկնածությունը պալատի առաջին փոխխոսնակ Նիկոլայ Ֆյոդորովը չորեքշաբթի առաջադրել է Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում: Նրա վերընտրման օգտին միաձայն քվեարկել է 153 սենատոր:
Այսպիսով, Մատվիենկոն երրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է Դաշնության խորհրդի խոսնակի պաշտոնը: