25/09/2019 10:10
«Հրապարակ». Ինչու՞ է Փաշինյանը լոսանջելեսյան հանդիպումը համայնքի հետ համարում տապալված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսյան հանդիպումը համայնքի հետ համարում է տապալված, քանի որ ի սկզբանե պլանավորված էր, որ մասնակցելու է 30-35 հազար մարդ՝ «Գրանդ փարկը» կարող է տեղավորել մինչև 30 հազար, բայց կազմակերպիչներին քաղաքապետարանը հնարավորություն էր տվել կողքի փողոցները փակելու հաշվին լրացուցիչ 5-6 հազար մարդու տեղ էլ ապահովել:
Դրանից զատ, Լոս Անջելես քաղաքի 14 տարբեր վայրերից ավտոբուսներ էին տրամադրվել` մարդկանց «Գրանդ փարկ» տեղափոխելու համար, զեղչեր էին արվել մոտակա բոլոր կայանատեղիներում մեքենաների կայանման համար։ Սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, մասնակցել է ընդամենը 10 հազար մարդ: Առավել խայտառակ իրավիճակ է եղել կոնգրեսականների մասնակցության հարցում․ հրավիրված են եղել 53 կոնգրեսական և սենատոր, սակայն միջոցառմանը մասնակցել է միայն մեկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ով համարվում է Թրամփի ամենաոխերիմ թշնամիներից մեկը:
Համայնքում շշուկներ կան, որ այցի արդյունքներից դժգոհության պատճառով մոտ ժամանակներս պաշտոնին կարող են հրաժեշտ տալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։