25/09/2019 12:42
Հիլարի Քլինթոնը ողջունում է Թրամփի իմպիչմենտի գործողության մեկնարկը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սատարում է Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը սկսելու վերաբերյալ:
«Ես կողմ եմ իմպիչմենտի կողմ շարժվելուն: Ես արագ կամ հեշտ չեմ եկել այդ որոշման, բայց սա արտակարգ իրավիճակ է», - ասել է Քլինթոնը՝ «People» պարբերականի հետ զրույցում:
Նա նշել է, որ Թրամփն, իբր, փորձել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն գցել դավադրության մեջ՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին թուլացնելու համար:
«Եթե դա խախտում չէ, որը նշանակում է իմպիչմենտ, ապա ես չգիտեմ, թե դա ինչ է», - ասել է նա:
Ավելի վաղ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր Թրամփի իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին: