25/09/2019 12:33
Լավրովն ու Զելենսկին կարճ զրույց են ունեցել Նյու Յորքում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև տեղի է ունեցել կարճատև շփում:
Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Նյու Յորքի դիվանագիտական աղբյուրին:
Ըստ աղբյուրի, շփումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նստաշրջանի մասնակցող երկրների ղեկավարների մի մասի ընդունելության ժամանակ:
«Նրանք քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը», - ասել է աղբյուրը: