25/09/2019 15:35
Մակրոնն ու Ռոհանին հանդիպել են
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո նոր հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:
Մակրոնի և Ռուհանիի հանդիպումը երկրորդն Է դարձել վերջին 24 ժամվա ընթացքում: Ինչպես նշում է գործակալութունը, այն նախատեսված չէր ֆրանսիական պետության ղեկավարի ժամանակացույցով, որը փորձում է օժանդակել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացմանը՝ հուսալով բանակցությունների հասնել երկու երկրների միջև:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ղեկավարը Ռոհանիին ասել է, որ նա «բաց կթողնի հնարավորությունը», եթե լքի ԱՄՆ-ն՝ առանց Թրամփի հետ զրուցելու: